Արմատական մուսուլմանական քարոզիչ Աբու Կատադան արտահանձնվել է Հորդանանին՝ հաղորդում է BBC-ն:
Նրան տեղափոխող ինքնաթիռը Մեծ Բրիտանիայից ուղևորվել է հայրենիք՝ Հորդանան, որտեղ նա արդեն 20 տարի է՝ չի եղել:
Արտահանձնման գործընթացը սկսվել է 2001-ից և Մեծ Բրիտանիայի իշխանությունների համար արժեցել է 2,5 մլն դոլար:
Աբու Կատադայի արտահանձնումն իրական էր դարձել այն համաձայնագրի կնքումից հետո, ըստ որի՝ կտտանքների միջոցով ստացված վկայությունները չեն կիրառվելու նրա դեմ:




































