Սրտանոթային համակարգը կարելի է առողջ պահել, եթե ծխելուց հրաժարվելուն և առողջ սննդին գումարվի նաև առողջ և ամուր քունը: Այս մասին հաղորդում է Healthinfo.ua-ն:
Սիրտն առողջ պահելուն և կյանքը երկարացնելուն օգնում են առողջ կենսակերպի 4 պայմաններ՝ կանոնավոր ֆիզիկական վարժությունները, ճիշտ սնունդը, ալկոհոլի չափավոր օգտագործումը և ծխելուց հրաժարվելը:
Այս 4 ձևաչափերին, սակայն, գումարվում է նաև 5-րդը՝ քնի շարունակականությունը: Նման քունն օգտակար է սրտանոթային համակարգի համար: Իսկ այս գործոնների համադրումն ավելի ապահով է դարձնում սրտանոթային համակարգի պաշտապանվածությունը։
Իհարկե, նորություն չէ առողջ քնի և սրտի առողջության փոխկապակցվածությունը: Այս անգամ, սակայն, քունն առաջին անգամ համադրել են առողջ կենսակերպի այլ պայմանների հետ:











































