«Ակնհայտ է, որ ոստիկանությունը հարձակումներ է գործում խաղաղ բնակչության նկատմամբ: Նրանք սադրեցին, որպեսզի բնակչությունը ևս իր բողոքի ակցիաներով մասնակից լինի գործընթացին: Պայքարը հիմնականում ոստիկանական մեքենայի դեմ էր,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
«Մենք գործ ունենք ոստիկանական պետության հետ, վերջին գործողությունները առավել ևս գալիս են ապացուցելու, որ գործ ունենք ոչ միայն ոստիկանության, այլ նաև ոստիկանության սադրիչ գնդերի հետ»,- ընդգծեց Զ. Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ կա վարկած, որ Հայաստանում հնարավորինս վիճակը լարվում է, որպեսզի տարբեր տեսակի ազատությունները սահմանափակվեն, և լուծվեն ավելի գլոբալ խնդիրներ, դա մասնավորապես Հայաստանի էլ ավելի օկուպացիայի խնդիրն է, միևնույն ժամանակ ղարաբաղյան խնդիրը:
«Հասարակությունը մտահոգված էր, որ տեղի չունենա արյունահեղություն,- նշեց Զ. Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ՝ պայքար գոյություն չուներ, դա հրահրվեց ոստիկանության կողմից. «Եվ ես դրա մեջ միտում եմ տեսնում՝ հանրությանը մասնակից դարձնելու մի գործընթացի, որը կբերի երկրում մարդու իրավունքների սահմանափակումների»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































