ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հայտարարել է, որ որոշել է մնալ իր ներկայիս ակումբում ու չհամալրել Մադրիդի «Ռեալ»-ի կազմը:
«Շոյված եմ, որ իմ ծառայություններով հետաքրքրվում է «Ռեալ»-ի պես ակումբ, բայց ես որոշել եմ մնալ ՊՍԺ-ում: Հուսով եմ հաջող հանդես գալ ֆրանսիական ակումբում:
Քանի դեռ չեմ հոգնել և թիմն ունի իմ ծառայությունների կարիքը, ցանկանում եմ տիտղոսներ նվաճել այստեղ: Ցանկանում եմ մնալ այստեղ, քանի դեռ չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Սա նպատակ է, որը դրել եմ իմ առաջ:
Ցանկանում եմ այդ հաջողությանհը հասնել հենց այս թիմի կազմում, քանի որ այն ինձ համար կարծես ընտանիք լինի»,- Վերատիի խոսքերը մեջբերում է Le Parisien-ը:








































