«Բավարիա»-ի կիսապաշտպան Արտուրո Վիդալը հայտարարել է, որ իր նախկին ակումբը՝ Թուրինի «Յուվենտուս»-ը հզոր է: «Բավարիա»-ի ֆուտբոլիստը, սակայն, նշել է, որ իր ներկայիս ակումբն ավելի հզոր է:
««Յուվենտուս»-ը շատ մրցունակ է դարձել: Թուրինցիները բազմաթիվ ֆուտբոլիստների տրանսֆերներ են ձեռք բերել: Այժմ նրանք բարձրակարգ ակումբների հետ նույն հարթության վրա են:
Սակայն իմ «Բավարիա»-ն աշխարհի լավագույն ակումբն է: Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է շատ տիտղոսներ նվաճել: Անչելոտին և թիմի ներկայիս խաղացողներն արժանի են, որպեսզի դառնա լավագույնը Եվրոպայում»,- Bild-ը մեջբերում է Վիդալի խոսքերը:






































