Սիրիացի ակտիվիստները հաղորդում են այն մասին, որ նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերը այսօր կրակ են բացել Հոմսում ապստամբների դիրքերի վրա:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հաղորդագրություններ են գալիս ապստամբների և կառավարական զորքերի միջև նոր բախումների մասին երկրի մայրաքաղաք Դամասկոսի արվարձաններում:
Մեկ շաբաթ առաջ Սիրիայի բանակը «Հըզբոոլահի» աջակցությամբ նոր հարձակում է սկսել Հոմսում ընդդիմադիր ուժերի դեմ:
Հուլիսի 2-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կառավարությանն ու ընդդիմությանը կոչ է արել խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհերից և քաղաքացիներին թույլ տալ հեռանալ շրջափակման մեջ հայտնված Հոմսից:










































