Լիբիայում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Ժան Դյուֆրիշի վրա հարձակում է կատարվել, հաղորդում է AFP-ն:
Դեպքը տեղի է ունեցել հինգշաբթի Բենղազի քաղաքում, երբ դիվանագետը կնոջ հետ ավտոմեքենայով վերադարձել է իր նստավայր:
Ճանապարհին անհայտ անձինք կրակ են բացել ինքնաձիգներից: Լրատվական գործակալության տվյալներով՝ ավտոմեքենային դիպել է նվազագույնը 10 փամփուշտ, ու միայն հրաշքով է հաջողվել խուսափել զոհերից:
Ներկայում Դյուֆրիշը լքել է Լիբիայի սահմանները ու գտնվում է հարևան Թունիսում, որտեղ նախօրեին այցով ժամանել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հանդես է եկել պատվո հյուպատոսի վրա հարձակումը դատապարտող հայտարարությամբ:
![]()









































