Թուրքական T24 առցանց թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սուր քննադատության է ենթարկել ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելին՝ կապված հեղաշրջման փորձից հետո թուրք զինվորականների կալանավորման վերաբերյալ նրա արած հայտարարության հետ։
Ավելի վաղ Վոտելը մտահոգություն էր հայտնել, որ վանդակաճաղերից այն կողմ են հայտնվել բազմաթիվ թուրք զինվորականներ, որոնց հետ աշխատել է ամերիկյան կողմը։
Դրա հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է. «Համայն աշխարհը տեսնում է, որ մենք տեր ենք կանգնում ժողովրդավարությանը։ Սակայն ինչ-որ մեկը վերապրում է նրանց համար, որոնք հայտնվել են վանդակաճաղերից այն կողմ։
Ամերիկյան կարևոր գերատեսչության մի գեներալ ասում է, որ բանտ են նետում այն զինվորականներին, որոնց հետ շփման մեջ է եղել։ Դա քո գործը չէ, ո՞վ ես դու, չափդ ճանաչի՛ր»։
Նա հանդիմանել է ամերիկացի գեներալին նրա համար, որ նա «համալրում» է դավադիրների շարքը՝ դրա հետ մեկտեղ գտնվելով այն երկրում, ուր ապրում է «գլխավոր խռովարարը» (Ֆեթհուլլահ Գյուլեն).
«Մեր ժողովուրդը տեսնում է ամեն ինչ։ Նրանք, որոնք անում են այդպիսի հայտարարություններ, բացահայտում են իրենք իրենց»։









































