ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խորապես անհանգստացած է սիրիական Հալեպում Ռուսաստանի հումանիտար օպերացիայով, հայտնում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ օրը 2 անգամ տեղի է ունենում զրույց Մոսկվայի հետ:
Քերին նշել է, որ եթե Հալեպում հումանիտար օպերացիան հանդիսանում է պարզապես «խորամանկություն», ապա դա ռիսկի է ենթարկում ամբողջովին խափանելու Սիրիայում քաղաքական լուծման ջանքերը:









































