Սիրիայում նախագահական ընտրություններ տեղի կունենան Ժնևյան գործընթացի ավարտից և ահաբեկչության դեմ հաղթանակից հետո: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հունական Epsilon TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ներկա պահին Սիրիայում նախատեսված չէ նախագահական ընտրություններ, սակայն, եթե Սիրիայի ժողովուրդը ցանկանա նախագահական ընտրություններ, դրանք տեղի կունենան: Մենք դրա հետ խնդիր չունենք»,- նշել է Սիրիայի նախագահը: «Սակայն, մինչև Ժնևյան գործըթացի ավարտը հնարավոր չէ նախագահական ընտրություններ անցկացնել: Դա անհնար է անել այն պայմաններում, քանի դեռ ծաղկում է ահաբեկչությունը, քանի դեռ զոհվում են մարդիկ և ոչնչացվում է երկիրը»:
«Նախ պետք է հաղթել ահաբեկչությանը և ավարտել Ժնևյան գործընթացը»,- համարում է Ասադը: «Իսկ պատերազմում հաղթանակը, դա իմ հաղթանակը չէ, այլ Սիրիայի ժողովրդի հաղթանակը, քանի որ այն մղվում է Սիրիայի ժողովրդի դեմ»:










































