BBC-ն որոշել է անորոշ ժամանակով դադարեցնել եռաչափ ձևաչափով հաղորդումների թողարկումը՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ընկերության 3D նախագծի ղեկավար Քիմ Շիլինգլոն հայտարարել է, որ այս նախագիծը չի հեռարձակվում, քանի որ հեռուստադիտողները առանձնապես մեծ հետաքրքրություն չեն ցուցաբերում այս ձևաչափով հաղորդումների նկատմամբ:
Շիլինգլոյի խոսքով՝ Մեծ Բրիտանիայում 3D ձևաչափով հեռուստացույցներ կան մոտ 1.5 մլն տներում, սակայն դրանցից միայն կեսն է այդ ձևաչափով դիտել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացումը:









































