Ըստ պաշտոնական տվյալների՝ ԱՄՆ-ում աշխատատեղերի թիվը հունիսի ընթացքում ավելացել է 195 000-ով:
Այդ տվյալները գերազանցել են վերլուծաբանների սպասումները, ովքեր կանխատեսում էին, որ շուկայում հուլիսին կհայտնվեն 150 000 նոր աշխատատեղեր:
Սակայն ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը պահպանվել է նախկին՝ 7,6 % մակարդակի վրա: Աշխատատեղերի աճի մասին տվյալների հրապարակումից հետո դոլարի արժեքն ավելացել է՝ եվրոյի համեմատ:








































