Երեկ լույս է տեսել Ջեյ Զիի նոր ալբոմը՝ Magna Carta Holy Grail անվանմամբ: 16 երգերից մեկը նվիրված է դիզայներ Թոմ Ֆորդին: Երգի կրկներգը բաղկացած է միայն նրա անունից, որը կրկնվում է բազմաթիվ անգամներ:
Կրկներգից բացի, սակայն, դիզայներն այլևս ոչ մի տեղ չի հիշատակվում՝ չհաշված մի քանի տող, որոնք հնչում են հետևյալ կերպ՝ «Ես թմրանյութեր չեմ օգտագործում, ես ուղղակի կրում եմ Թոմ Ֆորդի կոստյումները»:
Նշենք, որ Ջեյ Զիի նոր ալբոմում Ֆորդի անվան հիշատակումը պատահական չէ: Ռեփերը հաճախ է կարմիր գորգին հայտնվում դիզայների հեղինակած կոստյումներով, իսկ ոչ այնքան վաղուց նրա կինը՝ Բեյոնսեն, իր բլոգում տեղադրել էր Թոմ Ֆորդի ստեղծած մանկական վարդագույն կոշիկների լուսանկարները:












































