Կանադայի Վանկուվեր քաղաքի բնակարաններից մեկը ներխուժած գողն այնքան էլ չի շտապել իր «պարտականություններին» անցնել, հաղորդում է Metro կայքը:
Թանկարժեք իրեր փնտրելու փոխարեն տղամարդը նախ լոգանք է ընդունել, այնուհետև ամբողջովին մերկ մտել է խոհանոց և իր համար ըմպելիք լցրել: Քիչ անց քաղց զգալով՝ նա սկսել է իր համար ընթիրք պատրաստել:
Ուտելիքի մասին մտքերով տարված՝ նա չի նկատել տուն վերադարձած տանտիրոջը: Սակայն քիչ անց նկատելով նրան՝ գողը փախել է:
Տանտերն, իհարկե, ոստիկանություն է զանգահարել: 15 րոպե անց իրավապահները հայտնաբերել են հարևանի խորդանոցում թաքնված գողին:









































