Sunday, 05 05 2024
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը նոր հայտարարություն է տարածել

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Հուլիսի 26-ին քաղաքացիների խաղաղ, բազմամարդ երթը մեծ խուճապ առաջացրեց հանցավոր վարչախմբի մոտ: Այդ օրը բախում հրահրելու Սերժ Սարգսյանի ծրագրի տապալումից հետո հաջորդ օրը ոստիկանական ողջ մեքենան ներդրվեց քաղաքացիների հերթական խաղաղ հավաքը տապալելու գործին: Վաղ առավոտից փողոցներում զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով սկսեցին բռնել ու բերման ենթարկել քաղաքացիներին: Բերման ենթարկվածների քանակն այնքան շատ էր, որ հետաքննիչներն ի վիճակի չէին հաշվառել բոլորին և կատարել օրենքով սահմանված անհրաժեշտ ձևակերպումները: Բացի ՀՀ քաղաքացիներից ոստիկանական բաժիններ և զորամասեր ապօրինի բերվեցին նաև այլ երկրների քաղաքացիներ, նույնիսկ սփյուռքահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը:

Ոստիկանության կողմից զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքի արժանացան նաև տարեց մարդիկ և անչափահասներ: Խորհրդային Միության միլիցիայի ավանդույթներին հարիր՝ ոստիկանությունը զանգվածաբար խախտեց մարդկանց իրավունքները՝ նախապես որոշված քանակով և որոշակի ժամանակով մարդկանց ազատությունից զրկելու նպատակով: Բնականաբար բերման ենթարկվեցին նաև Հակաճգնաժամային նախաձեռնող խորհրդի անդամների մեծամասնությունը: Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը և Լևոն Բարսեղյանը ձերբակալվեցին:

Նախորդ գիշերն ապօրինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Արմեն Միքայելյանը: Այսպիսով, այս պահի դրությամբ ձերբակալված են Խորհրդի երեք անդամները, ում, ըստ էության, հանցավոր վարչախումբը պատանդ է վերցրել, որպեսզի նախականխի երկրի բռնապետական կարգերի դեմ ծավալվող քաղաքացիական շարժման ընդլայնումը: Վերջին երեք օրվա ընթացքում հանցավոր վարչախումբն իր գործողություններով տապալեց «Սասնա ծռեր» ապստամբ խմբի հետ բանակցությունները և փորձ արեց չեզոքացնել ապստամբների և հանրության միջև կամուրջը:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդը դատապարտում է հանցավոր վարչախմբի քաղաքականությունը՝ ապստամբների դեմ բռնի ուժով, գործիչների դեմ ազատազրկմամբ և քաղաքացիների դեմ իրավունքների զանգվածային խախտմամբ տապալել Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարգավորելու բոլոր ջանքերը: Այդ գործելակերպը որդեգրելով՝ վարչախումբը դրդում է քաղաքացիներին համաժողովրդական ապստամբության՝ դրանից բխող հետագա ծանր հետևանքներով:
Ձերբակալված գործիչների ժամ առաջ ազատումը վարչախմբի վերջին հնարավորությունն է՝ ցուցաբերել իր պատասխանատու վերաբերմունքը երկրում ձևավորվող համաժողովրդական ընդվզման նկատմամբ:

Հակաճգնաժամային նախաձեռնող խորհուրդ
28.07.2016թ.

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում