Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ունենա անթերի միջազգային-իրավական ապահովում. Աղվան Հովսեփյան

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր մասնակցել է «Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի աշխատանքներին, որը կազմակերպել էր ՀՀ սփյուռքի նախարարությունը։

«Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման մասին՝ մենք հիմնական պատասխանատու ենք համարում Թուրքիային: Թուրքիան, իրավաբանական լեզվով ասած, ոճրագործության կատարողն է: Եվ դա այդպես է: Բայց մենք` իրավաբաններս, լավ գիտենք, որ ոճրագործները հաճախ ունենում են հանցակիցներ` կազմակերպիչներ, դրդիչներ, օժանդակողներ: Իսկ եղե՞լ են արդյոք անհատ անձինք, միջազգային բացահայտ կամ գաղտնի կազմակերպություններ, ժողովուրդներ և պետություններ, ովքեր կազմակերպել, օժանդակել կամ դրդել են Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին: Եվ գլխավորը` ինչ նպատակով: Գրականության մեջ արդեն հայտնվել են որոշ տեղեկություններ Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, օժանդակողների, նույնիսկ համակատարողների մասին: Բայց այդ տեղեկություններում բարձրաձայնված միջազգային կազմակերպությունների և պետությունների մասին ես առայժմ լռում եմ, քանի որ դրանք սոսկ վարկածներ են, որոնք իրավական լուրջ հետազոտությունների կարիք ունեն»,- ողջունելով համաժողովի մասնակիցներին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը եւ նշել, որ պայ իրավաբանների խնդիրներից մեկն է համարում Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, դրդիչների և օժանդակողների բացահայտումը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման իրավական հարցերին, ապա Ա.Հովսեփյանի խոսքով, այստեղ էլ հայ իրավաբանները լուրջ անելիքներ ունեն:

«Այստեղ մի շարք իրավաբանական խնդիրներ են ծագում: Անվիճելի է, որ Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումը կապված է փոխհատուցման հետ: Ի՞նչ բնույթ պետք է ունենա այդ փոխհատուցումը, զուտ բարոյակա՞ն, թե՞ նաև գույքային և տարածքային:

Ինչպիսի՞ն է փոխհատուցում ստացող սուբյեկտների շրջանակը: Այն պետք է ընդգրկի ցեղասպանության զոհերի ժառանգների՞ն, Հայ առաքելական Եկեղեցու՞ն, Հայաստանի Հանրապետությա՞նը, թե՞ բոլորին միասին: Իմ խորին համոզմամբ, ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ Եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները և այլն: Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ»,- ընդգծել է գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը:

ՀՀ գլխավոր դատախազի ելույթին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ՀՀ դատախազության ինտերնետային էջի «Ելույթներ եւ հարցազրույցներ» բաժնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում