Shamshyan.com-ը գրում է, որ ճանապարհային ոստիկանության պատասխանատուները ամեն անգամ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը կուրծք ծեծելով հայտնում են, թե չեն հանդուրժի այն օլիգարխին, բիզնեսմենին, պետական չինովնիկին, եթե նրանք կերթևեկեն շքախմբով, ապա այդ մեքենայատերերը ու նրանց վարորդները վարչական պատասխանատվության կենթարկվեն, իսկ անհրաժեշտության դեպքում էլ մեքենաները կտեղափոխվեն «Գայի պլաշադկա»։
Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներս մի քանի աչքի ընկնող պատգամավորների, պետական պատոնյաների, օլիգարխների, հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող անձանց տրանսպորտային միջոցները, երբ ուղեկցումներով են ընթացել, տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք։ Սակայն մի քանի անձինք երևի իրենց դնում են արտոնյալ ու վստահ լինելով, որ ճանապարհային ոստիկանները չեն համարձակվի իրենց «երկաթյա նժույգները» տեղափոխել համապատասխան վայր։
Ազգային ժողովի պատգամավոր, ԲԿՀ նախագահ Գագիկ Ծառուկյանը երևի նույնպես տեղավորվում է այդ արտոնյալների ցանկում, քանի որ նրան իրավունք է վերապահված շրջել 4-ից ավելի ավտոմեքենաների ուղեկցությամբ։
Երեկ գիշեր՝ հուլիսի 4-ին, Գ. Ծառուկյանը իրեն պատկանող «Փարավոն» խաղատնից Առինջ գյուղ մեկնեց Jeep-երի շքախմբով:
Մանրամաները՝ shamshyan.com-ում:









































