Այսօր Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղի կունենան ակցիաներ՝ ի զորակցություն Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի՝ հաղորդում է Sabah թերթը:
Թերթի տվյալներով՝ ակնկալվում է, որ ակցիա տեղի կունենա նաև երկրի մայրաքաղաք Անկարայում՝ Եգիպտոսի դեսպանատան մոտ, ուրբաթօրյա աղոթքից հետո: Համանման ակցիա տեղի է ունեցել նաև նախօրեին:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը երկրի նախագահ Մուհամմադ Մուրսիին հեռացրել է իշխանությունից՝ ժամանակավորապես դադարեցնելով Սահմանադրության գործողությունը, իսկ Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը անցումային ժամանակաշրջանում ստանձնել է պետության ղեկավարի պարտականությունները: Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ:









































