Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Առաջիկայում հավանաբար դարակներից կհանվեն նաև ՀՅԴ անդամների հետ կապված քրգործերը

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ հնարավոր է, որ առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաև Դաշնակցություն կուսակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: Հիշեցնենք, որ Վ. Խաչիկյանն այժմ ձերբակալված է կենսաթոշակային ոլորտում հայտնի չարաշահումների գործով: Այդ գործը նույնպես բացահայտվեց Վերահսկիչ պալատի միջոցով, համաձայն որի՝ 30-40 հազար մահացած կամ Հայաստանից բացակայող թոշակառուների թոշակները տարիներ շարունակ դուրս էին գրվել և գրպանվել սոցապծառայության պաշտոնյաների կողմից:

Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, և Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր: Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո: Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես՝ նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Վ. Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար:

Իշխանությունները մինչև այժմ Ա. Վարդանյանին ու ՀՅԴ-ական այլ նախարարների կամ գործարարների չեն անդրադարձել՝ այնպես, ինչպես դա արել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ՝ համարելով, որ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս է եկել գաղափարական հենքի վրա: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՅԴ-ի ու Ս. Սարգսյանի միջև նույնիսկ այդ մասին պայմանավորվածություն է եղել, իսկ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մինչև այժմ էլ երբեմն հանդիպում է Ս. Սարգսյանի հետ:

Մեր տեղեկությունների համաձայն, սակայն, ՀՅԴ-ն վերջերս սկսել է խախտել իշխանությունների հետ ունեցած որոշ պայմանավորվածություններ՝ ԲՀԿ-ի ու ընդդիմադիր կուսակցությունների հետ միասին ակտիվորեն լծվելով իշխանություններին քննադատելու, գոյություն ունեցող անարդարությունը, պետական համակարգում եղած չարաշահումներն ու թալանը բարձրաձայնելու գործին: Իշխանություններն էլ որոշել են փոխադարձաբար այդ կուսակցությանը տված իրենց խոստումները խախտել: Վերջին շրջանում քննարկվում է առայժմ գոնե Վ. Խաչիկյանի գործով սոցապ նախկին նախարար Ա. Վարդանյանին հարցաքննության կանչելու հարցը: Վերջինս ժամանակին հնարավորինս օգտվել է պետական միջոցներից:

Չի բացառվում նաև, որ իշխանությունները որոշեն նորից վեր հանել «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի հետ կապված աղմկոտ բացահայտումները: Հիշեցնենք, որ այս ծրագրի դեպքում էլ ծախսվել էր շուրջ 1.3 մլրդ դրամ, որի դեպքում մանկատան սաների համար նախատեսված 227 բնակարանների փոխարեն ձեռք էր բերվել ընդամենը 135 բնակարան, իսկ ձեռք բերված բնակարաններն էլ չէին համապատասխանում սահմանված չափորոշիչներին:

Իհարկե, այս գործով մի քանի տարի առաջ ձերբակալվեց ծրագիրն իրականացրած «Սոկոլ գրուպ» ընկերության տնօրենը, սակայն դեռ այն ժամանակ էլ տեսակետներ էին շրջանառվում, թե այս չարաշահումը նույնպես չէր կարող տեղի ունենալ առանց նախարար Ա. Վարդանյանի իմացության: Այնպես որ՝ չի բացառվում, որ առաջիկայում իշխանությունները վեր հանեն Ա. Վարդանյանի հետ կապված և մոռացության մատնված գործերը՝ ցույց տալու համար, որ ժամանակին ՀՀԿ-ի հետ միասին թալանել է նաև ՀՅԴ-ն: Այս դեպքում դժվար թե նշանակություն ունենա ՀՅԴ մեկ այլ պատգամավորի՝ Վահան Հովհաննիսյանի այն հայտնի հայտարարությունը, թե Վ. Խաչիկյանն ընդամենը արդարությունն է վերականգնել. եթե մեռածներն ու Հայաստանից բացակայողները կարող են ընտրություններին մասնակցել, ինչո՞ւ չեն կարող նաև թոշակ ստանալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում