Thursday, 06 06 2024
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու
Վրաստան-Ռուսաստան հսկիչ անցակետի անձնակազմը տարհանվել է հեղեղման պատճառով
Ի գիտություն կամավոր ատեստավորման արդյունքում 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների
«Ռուսաստանն ու Ադրբեջանն ավելի ու ավելի են դիվերսիֆիկացնում իրենց հարաբերությունները». Պուտին
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Շվեդիայի վարչապետին
Հանցավոր խումբը թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ձեռք է բերել 231 մլն դրամ, կատարել է խոշոր չափերով փողերի լվացում. ՔԿ
Աղետի գոտում երկաթգծի վերականգման ուղղությամբ ՌԴ գործընկերները մեծ աշխատանք են տանում․ Փաշինյան
Միջազգային գործընկերների աջակցության կարիք ունենք՝ վերականգնման և վնասի փոխհատուցման առումով
ԱՕԿՍ-ի շենքը 10 տարով տրվում է վարձակալության՝ ամսական 15 մլն 450 հազար դրամով
Մ6 և Մ4 ճանապարհներն արդեն բաց են. Գնել Սանոսյանը՝ աղետի հետևանքների վերացման մասին
Մինչև 2029-ը կառուցելու ենք ֆուտբոլի 3 մարզադաշտ. վարչապետը՝ Հայաստան-Վրաստան համատեղ հայտի մասին
13:00
ԵՄ-ում մեկնարկում են Եվրոպական խորհրդարանի ընտրությունները
12:45
Լիզինգ` առանց տոկոսադրույքի
ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծման և արտահանման գործընթացը
Կեմերովոյում տրամվայների վթարի հետևանքով կա 1 զոհ, ավելի քան 90 վիրավոր
ՀՀ արդարադատության նախարարը ցմահ դատապարտյալների հետ քննարկվել է պայմանական վաղաժամկետ ազատման հարցեր
Իտալացի հայտնի վիրաբույժը Հայաստանում անվճար խորհրդատվություններ կիրականացնի
2018-ին կապանցիներին ես խոստացել եմ՝ ֆուտբոլը վերադառնալու է այնտեղ, խնդիր կար՝ կլուծենք
Միայն 2024 թվականին բյուջեից արդեն 10 մլրդ դրամ է հատկացվել մարզերին՝ սուբվենցիոն ծրագրերի համար
Լուրերի օրվա թողարկում 12։00
Արմեն Ղազարյանն ընդունել է FRONTEX-ի պատվիրակությանը
Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի

Բաքվում հայտարարել են, որ Գյուլենի կողմնակիցներն ազդեցություն չունեն ադրբեջանական բանակի վրա

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, գեներալ լեյտենանտ Քերիմ Վելիևը մեկնաբանել է մի շարք ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, որոնց հեղինակները փորձում են ոչ վաղ անցյալում թուրքական բանակում տեղի ունեցածը շաղկապել Ադրբեջանի զինված ուժերի հետ:

Վելիևն անհեթեթություն է որակել Թուրքիայի դեպքերը Ադրբեջանի զինված ուժերի հետ շաղկապելու փորձերը՝ ընգծելով, որ դրանք չունեն որևէ հիմնավորում, և որ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կողմնակիցները չեն կարող ազդել Ադրբեջանի զինված ուժերի վրա:

«Նուրսիականների (գյուլենական) կամ արմատական այլ հոսանքների կողմից մեր երկրի զինված ուժերի վրա ազդեցություն ունենալը բացառված է, դրա համար չկա հիմք:

Նման հարցերը գտնվում են զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի խիստ վերահսկողության ներքո: ՊՆ-ի ղեկավարությունը, հրամանատարությունը, ինչպես նաև անվտանգության համապատասխան մարմինները անհապաղ ու վերջնականապես կկանխեն նմանատիպ ամեն մի փորձ:

Այսօր բանակում անցկացվող գաղափարական-քարոզչական աշխատանքը, պետականության ավանդույթների պահպանումն ու գերագույն գլխավոր հրամանատարին հավատարիմ լինելը հնարավորություն են տալիս զինված ուժերը հաջողությամբ պաշտպանել արտաքին ու ներքին արմատական ողջ ազդեցությունից:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերում թուրք մասնագետների ծառայելուն և ռազմական գործեր դասավանդելուն, ցանկանում եմ հայտնել, որ 2000 թվականից Թուրքիան ներկայացնող հրահանգիչներն ու դասավանդողները չեն մասնակցում մեր զինվորականների նախապատրաստությանը:

Մեր զինծառայողները, որոնք սովորում են եղբայրական Թուրքիայում, այդ թվում նաև այլ երկրներում, մշտապես շփման մեջ են ռազմական կցորդի ապարատի, այդ երկրներում դեսպանատների հետ:

Նրանց գործունեությունը մշտապես վերահսկողության տակ է: Այդ պատճառով էլ, երբ խոսում են Թուրքիայի վերջին իրադարձությունների մասին, հիմքեր չկան հիշատակելու ադրբեջանցի կուրսանտների անունները»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվել էր, թե Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու համար կալանավորվել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին ռազմական կցորդ, կորպուսի գեներալ Հասան Նևզաթ Թաշդելերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում