Sunday, 14 06 2026
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին

Դպրոցի տնօրենը «անմնացորդ նվիրվել է» ՀՀԿ-ին, բայց նրան կասկածել ու հեռացրել են

Արմավիրի մարզի Դաշտիկ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Գնել Ռոստոմյանին ազատել են աշխատանքից, քանի որ կասկածել են Հանրապետական կուսակցությանը լավ չծառայելու մեջ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ տնօրենը:

Նա նշեց, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ նրան կասկածել են ոչ թե ՀՀԿ-ական թեկնածուին, այլ նույն ընտրատարածքում առաջադրված իր համադասարանցուն՝ Հակոբ Հակոբյանին պաշտպանելու մեջ:

«Ես դեռ այն ժամանակ ասացի, որ ես Հանրապետական կուսակցության անդամ եմ, ինչպե՞ս կարող եմ Սեյրան Սարոյանին չպաշտպանել, բայց չհավատացին:

Հետագայում նախագահական ընտրություններից առաջ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ինձ կանչեց և ասաց՝ կոլեկտիվդ քանի՞ հոգուց է բաղկացած, ասացի՝ քսան, ասացին՝ քանի՞սն են Հանրապետական, ասացի՝ տասնհինգը, ասաց՝ բա ինչո՞ւ ոչ բոլորը, ասացի՝ դե, մեծամասնությունն են, բայց չհավատաց»:

«Առաջին լրատվական»-ի այն հարցին, թե փաստորեն՝ դպրոցն օգտագործել է Հանրապետական կուսակցությանը ծառայելու համար, արդեն նախկին տնօրենն ասաց. «Ոչ, մենք ուղղակի կոլեկտիվով նստել զրուցել ենք, ես աշակերտների, ծնողների մոտ ոչինչ չեմ ասել»:

Այն դիտարկմանը՝ բա էլ ինչպե՞ս է ծառայել Հանրապետական կուսակցությանը, Գնել Ռոստոմյանն ասաց. «Անմնացորդ և քրտնաջան»:

Ի դեպ, նույն դպրոցի տնօրեն են նշանակել ոմն Սուսաննա Նազարյանի, ով Գնել Ռոստոմյանի խոսքով՝ եղել է Էջմիածնի թիվ երկու ավագ դպրոցի տնօրեն, սակայն իր պարտականությունները չարաշահելու համար ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Այն հարցին, թե՝ շարունակելո՞ւ է այսուհետ ծառայել Հանրապետական կուսակցությանը, Գնել Ռոստոմյանն ասաց. «Ես Հանրապետական կուսակցության հնաբնակներից եմ և այո, շարունակելու եմ մնալ նույն կուսակցության անդամ, սակայն այստեղ են սողոսկել տկարամիտ սողուններ, և ինչու չէ՝ նաև ես ու մյուսները պետք է սկսենք կուսակցությունը մաքրել նրանցից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում