ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի հարավ-արևմուտքում առնվազն 14 մարդ է տուժել Անկախության օրվա կապակցությամբ տեղի ունեցած հրավառությունից, հաղորդում է Associated Press-ը:
Վիրավորները հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղի իշխանությունների խոսքերով՝ քաղաքի այգիներից մեկում անցկացվող տոնակատարությանը մասնակցել է մի քանի հազար մարդ:
1776 թ . հուլիսի 4-ին ԱՄՆ-ն ընդունեց Անկախության հռչակագիրը. այդ օրը նշվում է որպես ազգային տոն: Ավանդաբար այդ օրն ամբողջ երկրով մեկ անցկացվում են հրավառության գունեղ շոուներ:










































