ՀԱՀ-ի փոխնախագահ Կգալեմա Մոտլանտեն հայտարարել է, որ ակնկալում է, թե երկրի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի ընտանեկան տարաձայնությունները «արժանապատվորեն» կլուծվեն: Այս մասին հայտնում է BBC-ն:
Ավելի վաղ ոստիկանությունը (դատարանի որոշմամբ) Մանդելայի թոռան նախաձեռնությամբ արտաշիրմել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի 94-ամյա դափնեկրի 3 երեխաների աճյուններն ու տեղափոխել Կունու գյուղի ընտաեկան գերեզմանատուն:
Ընտանիքի մյուս անդամները կարծում են, որ հարազատների աճյունները տեղափոխելով՝ Մանդելայի թոռը վիրավորել է նախնիների հիշատակն ու խախտել գոյություն ունեցող բոլոր ավանդույթները:









































