Պերուի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Լիմայում ցույցի դուրս եկածների դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Հարյուրավոր ուսանողներ և պետական ծառայողներ Կոնգրեսի շենքի մոտ ցույց էին անում՝ ի նշան բողոքի բարեփոխումների դեմ, որոնք ավելի խիստ չափորոշիչներ են սահմանում «համալսարանների ու պաշտոնյաների համար»: Հավաքվածները քննադատել են նախագահին՝ առաջարկած օրենքների համար:
Համանման բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Լիմայի արվարձաններում:









































