Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քաղաքացի, ում տվյալները ճշտվում են, Վազգեն Սարգսյան փողոցում, ըստ տեղեկությունների, ապակե տարայով, որի մեջ եղել է բենզին, խփել է գլխավոր դատախազության դռանը, ինչի հետևանքով կրակ է առաջացել:
Ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի և Երևանի հրշեջ-փրկարարները՝ 4 մարտական հաշվարկով, ինչպես նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության խմբերը:
Ոստիկանության կենտրոնի բաժնի աշխատակիցներին հաջողվել է բռնել արարքը կատարողին, ով 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն է, ում տեղափոխել են Ոստիկանության կենտրոնականի բաժին:
Մանրամասները՝ shamshyan.com-ում:










































