Jeep-ը ճանաչվել է ամենահայրենասիրական ապրանքանիշն ԱՄՆ-ում։ Այն առաջ է անցել այնպիսի ապրանքանիշներից, ինչպիսիք են` Coca-Cola-ն, Levi’s-ը, Harley-Davidson-ը, Disney-ը և McDonalds-ը, հաղորդում է USA Today-ը:
Անկախության օրվան նվիրված հարցմանը մասնակցել է շուրջ 4500 մարդ: Այն անցկացրել է Brand Keys հետազոտական ընկերությունը:
Պարբերականի կարծիքով` Jeep-ն ամերիկացիների սերը վայելում է այն պատճառով, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին այն եղել է ամերիկացի զինվորների տրանսպորտը:
Տասնյակի մեջ են մտել այնպիսի ապրանքանիշներ, ինչպիսիք են` Hershey’s-ը, Coca-Cola-ն, Levi Strauss-ը, Walt Disney-ը, Colgate, Zippo-ն, Wrigley’s, Ralph Lauren-ը:
Չի հաղորվում, թե հարցման մասնակիցներն ինչ չափորոշիչների հիման վրա են ընտրել ԱՄՆ-ի ամենահայրենասիրական ապրանքանիշը:








































