Wednesday, 17 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Մեր ժամանակի պոլիտբյուրոն

Եթե նկատել եք, Հայաստանում հասարակական ավելի մեծ ուշադրության և հետաքրքրության են արժանանում ՀՀԿ-ի գործկոմի նիստերը, քան, ասենք, պետական կառավարման համակարգի կարևոր օղակների գործունեությունը՝ խորհրդարանի, կառավարության, առանձին նախարարությունների, նաև՝ նախագահական նստավայրի: Հասարակությունն այս կառույցների գործունեության շատ քիչ դրվագների հանդեպ է առանձնակի ուշադրությամբ լցվում, իսկ ՀՀԿ-ի գործկոմի ամեն մի նիստ արժանանում է հասարակական առնվազն որոշակի ակտիվ շրջանակների և հատկապես մեդիայի աչալուրջ սպասումներին, ինչպես, օրինակ, հուլիսի 4-ի ՀՀԿ գործկոմի նիստի պարագայում:

Թվում է, որ Հայաստանում իշխանական կառույցների փոխհարաբերությունների պարզաբանումը հենց այդ իշխանական կառույցների միջև կարգավորվելիք խնդիր է հասարակության աչքի առաջ, որովհետև այդ կառույցներն աշխատում են հասարակության վճարած հարկերով, քաղաքացիների գումարներով և հետևաբար պետք է հարցերն ու հարաբերությունները պարզաբանեն այդ քաղաքացիների առաջ պատասխանատվությամբ և հաշվետվությամբ: Սակայն, այդ ամենը տեղափոխվում է ՀՀԿ գործկոմի նիստ, որից հետո հասարակությունն ընդամենը պատառիկներ է ստանում այն ամենից, ինչ խոսվել է և պարզաբանվել:

Այլ կերպ ասած՝ Հայաստանում պետության և հասարակության համար կարևոր գործընթացներում առաջնային նշանակություն են ստացել ոչ թե պետական մարմինները, այլ ՀՀԿ գործկոմը, որի նիստերում են կայացվում կարևոր և բախտորոշ որոշումները: Այսինքն, ՀՀԿ գործկոմը մեզանում վերածվել է ԽՍՀՄ պոլիտբյուրոյի, դարձել ԽՍՀՄ ԿԿ կենտկոմ: Պարզապես, եթե Խորհրդային Միության ժամանակաշրջանում այդ ամենն արվում էր օրենքի ուժով, ապա Հայաստանում օրենքը և Սահմանադրությունը լրիվ այլ բան են ասում, իսկ կառավարման բուն ընթացքը տեղի է ունենում հենց միակուսակցականության սկզբունքով, և ՀՀԿ-ն իրենով փոխարինել է պետական կառավարման համակարգը: Եվ այս դեպքում արդեն, ՀՀԿ-ի գործկոմի կայացրած որոշումները, ինչքան էլ որ ազդեցիկ կարող են լինել հասարակության և պետության հետագա ընթացքի համար՝ ներկա կամ ապագա ժամանակային ռեժիմում, միևնույն է՝ դրանք գլոբալ առումով հանդիսանում են պետության քայքայվածության, կառավարման ճգնաժամի վառ ապացույց, քանի որ միայն կառավարման ճգնաժամի պարագայում է, որ պետական համակարգը կփոխարինվի կուսակցական համակարգով, պետությունն ու կուսակցությունն, ըստ էության, կնույնանան:

Կառավարման ճգնաժամն այս դեպքում, իհարկե, իրավիճակի մեղմ բնորոշումն է, որովհետև երբ որևէ կուսակցություն պետությունը,կառավարման համակարգը փոխում է իրենով, դա արդեն պետական հանցագործություն է: Սակայն, թղթերով, ինչպես բոլոր դեպքերում, կամ դեպքերի մեծամասնությունում, այս դեպքում էլ ամեն ինչ կարգին է, ինչպես ասում է այդ կուսակցության առաջնորդը: Թղթերով կա պետություն, կան պետական կառույցներ: Այդպիսով, եթե մի քանի տասնամյակ առաջ Հայաստանի խնդիրը թղթե շերեփն էր, որի հարցը կարծես թե լուծվում էր Ղարաբաղյան պատերազմի փայլուն հաղթանակով, այսօր այդ լուծումը հանգել է նրան, ստացվել է այնպես, որ թղթե շերեփի խնդիրը փոխարինվել է թղթե պետության խնդրով: Եվ, ի դեպ, պետության և իշխող կուսակցության նույնականացման խնդիրն առանցքային խնդիրներից մեկն էր, որ անցած «լավագույն» ընտրությունների մասով նկատել էին արտերկրյա դիտորդները՝ ընտրությունների հանդեպ ընդհանուր առմամբ իրենց լոյալությամբ հանդերձ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում