Բիրմինգհեմի գործարանում տեղի ունեցած սոսկալի հրդեհից հետո, որի պատճառը երկնքից ընկած չինական «երկնային լապտերն» էր, քաղաքային խորհրդի ղեկավար Սենդուելան Դերեն Կուպերն առաջարկել է չինացի մատակարարներին ինքնակամ հրաժարվել այդ վտանգավոր խաղալիքների վաճառքից: Այս մասին հայտնում է BBC-ն: Իշխանությունները դեռևս համաձայն չեն առևտրի արգելքին, սակայն Կուպերի գաղափարը սկսել է աջակցություն գտնել հասարակության շրջանում:
Բրիտանական խոշոր Devon սուպերմարկետը հրաժարվել է լապտերների ընդունումից: Մի քանի մասնավոր խանութների սեփականատերեր հետևել են նրա օրինակին:
Հրդեհումներից բացի, բնապահպանները նախազգուշացնում են չինական խաղալիքների հնարավոր այլ վտանգների մասին: Մետաղական կաղապարը կարող է վայրի թռչունների համար թակարդ դառնալ, որից չկարողանալով դուրս գալ՝ դրանք կսատկեն:










































