Աֆրիկյան միությունը կարող է դադարեցնել Եգիպտոսի անդամակցությունը կազմակերպությանը այն բանից հետո, երբ եգիպտական բանակն իշխանությունից հեռացրել է նախագահ Մուհամմադ Մուրսիին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կազմակերպության իր աղբյուրը:
Աֆրիկյան միության խաղաղության և անվտանգության խորհրդի անդամները ստեղծված իրավիճակը քննարկելու են ուրբաթ և հավանաբար կկիրառեն ստանդարտ ընթացակարգ պետության հանդեպ, որտեղ դադարել է գործել սահմանադրական կարգը:
Աղբյուրի խոսքերով՝ ենթադրվում է, որ կկիրառվի երկրի անդամակցության դադարեցման սկզբունքը, քանի որ երկրում տեղի են ունեցել ոչ սահմանադրական փոփոխություններ:






































