Le Monde ֆրանսիական թերթը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ Ֆրանսիայում գոյություն ունի միջազգային հաղորդակցության միջոցների գաղտնալսման համակարգ, որը նման է ամերիկյան Prism-ին:
Թերթի լրագրողները նշում են, որ ֆրանսիական հետախուզական գործակալությունը ձայնագրում է մեծ թվով հեռախոսազանգեր, տեքստեր, էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք ուղարկվել են արտասահմանից:
Այդ համակարգը գործում է գաղտնի և անօրինական: Ֆրանսիական համակարգի նպատակն է հայտնաբերել ահաբեկչական կազմակերպությունները, սակայն դրա միջոցով կարելի է լրտեսել ցանկացածին՝ նշում է Le Monde-ն:









































