Բարբի տիկնիկների կազմվածքը շատ է տարբերվում սովորական կնոջ կազմվածքից՝ տիկնիկը չափազանց նիհար է, ունի անհավանական բարակ իրան ու գրեթե մանկական ոտնաթաթեր: Դա անառողջ մտքեր է ծնում աղջիկների մոտ՝ կապված իրենց կազմվածքի հետ, ու անհանգստություն առաջացնում մեծահասակների շրջանում:
Այդ խնդրի լուսաբանման հարցում իր ներդրումն է արել ամերիկացի նկարիչ Նիկոլայ Լամը՝ հայտնում է adme.ru-ն:
3D-տպիչի օգնությամբ Լամը ստեղծել է սովորական 19-ամյա ամերիկացի աղջկա մոդել: «Իրական» տիկնիկի վիզը կրկնակի հաստ է, ոտքերը՝ կրկնակի կարճ, իսկ գլուխը՝ զգալի փոքր»:
Մնացածը Լամը թողնել է անփոփոխ՝ ցայտուն դիմահարդարում, շիկահեր վարսեր, վառ բիկինի:
«Ես ուզում էի տեսնել, թե որքան գեղեցիկ կստացվի Բարբին սովորական աղջկա կազմվածքով: Արդյունքներից շատ գոհ եմ»,- իր աշխատանքը գնահատել է Լամը:









































