Sky Italy-ի փոխանցմամբ՝ «Ռոմա»-ն մերժել է «Բարսելոնա»-ի՝ Մարկինյոսի տրանսֆերի ձեռքբերման նպատակով արված հերթական առաջարկը:
Այս անգամ «Բարսա»-ն առաջարկել էր 28 մլն եվրո, որը 3 մլն-ով գերազանցում էր նախորդ առաջարկը: Իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բրազիլացի կենտրոնական պաշտպանի ծառայություններով սկսել է հետաքրքրվել նաև Մադրիդի «Ռեալ»-ը:
Իտալիայի Ա Սերիայի նախորդ մրցաշրջանում Մարկինյոսը «Ռոմա»-ի կազմում անցկացրել էր 26 խաղ:









































