Microsoft կորպորացիայում վստահ են, որ օգտատերերի տրամադրություների մասին տվյալները կօգնեն սմարթֆոններին դառնալ ավելի օգտակար օգնականներ: Կորպորացիան աշխատում է տեխնոլոգիայի ստեղծման վրա, որը թույլ մտա սմարթֆոնին ավտոմատ կերպով որոշել օգտատիրոջ տրամադրությունն ու այդ տեղեկությունը սոցցանցեր ուղարկել: Այս մասին հայտնում է ExtremeTech-ը:
Microsoft-ի նոր տեխնոլոգիան ստացել է Moodscope աշխատանքային անվանումը: Այն իրենից ներկայացնում է սմարթֆոնի հավելված և օգտատիրոջ տրամադրությունը որոշում է դիտարկիչի պատմությամբ, նամակագրություններով, զանգերով, այս կամ այն հավելվածներով:
Microsoft-ում կարծում են, որ համակարգը կօգնի մարդկանց միմյանց նկատմաբ ուշադիր լինել: Ներկայում Microsoft-ի ցուցիչների ճշգրտությունը բավականին բարձր է: Մասնագետներն ավելի քան 2 ամիս աշխատել են 32 կամավորների հետ:
Ներկայում հավելվածի նախատիպն աշխատում է iOS-ով և Android-ով սարքերի վրա:








































