Չինաստանում ամառը բարենպաստ է ջրիմուռների աճի համար: Ծովային ջրիմուռներն այնքան են աճում, որ արդեն ծածկում են ափամերձ ջրատարածքն ու լողափը:
Լուսանկարներում երևում է, թե ինչպես են մարդիկ խրվելով քայլում ջրիմուռների հաստ շերտի միջով, կանաչ ծածկույթի վրա նավակներ են կայանում, լողում «կանաչ» լճում:
Ֆոտոռեպորտաժը ներկայացնում է Reuters գործակալությունը: Լուսանկարներն արվել են հուլիսի 3-ին, Շանդոնգ և Անհուի մարզերում:









































