Reuters-ի փոխանցմամբ` ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի մայրաքաղաքում իրականացված պայթյունի պատասխանատվությունը:
Ինչպես հստակեցվում է, կնոջ հագուստով 3 զինյալներից մեկը իրեն պայթեցրել է բողոքի ցույցի մասնակիցների մեջ: Երկրորդ զինյալի մահապարտի գոտին չի գործել, իսկ երրորդը ոչնչացվել է անվտանգության ուժերի աշխատակիցների կողմից:
Tolo հեռուստաալիքի տվյալներով` ահաբեկչության զոհերի թիվն անցել է 60 մարդուց, իսկ վիրավորների թիվը հասել է 207-ի: