Մյունխենի «Բավարիա»-ի պատվավոր նախագահ Ֆրանց Բեկենբաուերը հույս է հայտնել, որ «Համբուրգ»-ը Չեմպիոնների Լիգայի ուղեգիր կնվաճի:
2012/13 թվականների մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում թիմը զբաղեցրել է յոթերորդ հորիզոնականը և զրկվել միջազգային ասպարեզում հանդես գալու հնարավորությունից:
««Համբուրգ»-ը, ինչպես նաև քաղաքը, որ այն ներկայացնում է, պետք է հանդես գան միջազգային ասպարեզում: Վերջին տարիներին ես երկրպագել եմ ակումբին: Հուսով եմ, որ երբևիցե «Համբուրգ»-ը հանդես կգա Չեմպիոնների Լիգայում»,- Marca-ն մեջբերում է Բեկենբաուերի խոսքը:



































