Եգիպտոսի ոստիկանության և բանակի միավորված ստորաբաժանումը ձերբակալել է ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման չորս գրոհայինների՝ Եգիպտոսում ահաբեկչություններ կազմակերպելու կասկածանքով:
Ինչպես հաղորդում է «Ալ-Ահրամ»-ը, գրոհայինները ձերբակալվել են Կահիրեի Մասր Ալ-Ջադիդա թաղամասում, որտեղ տեղակայված է «Ալ-Ուրուբա» նախագահական նստավայրը:










































