Հայտնի ամերիկացի ռեփեր Քերթիս Ջեքսոնին, որը հայտնի է որպես 50 Сent, 5 կետից բաղկացած մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ նախկին ընկերուհուն ծեծելու համար: Լոս Անջելեսի դատախազությունում հայտնել են, որ մեղքի ապացուցման դեպքում երաժշտին սպառնում է 5 տարվա ազատազրկում ու 46 հազար դոլարի չափով տուգանք:
ITAR-TASS-ի տվյալներով՝ Ջեքսոնի ու նրա սիրելիի միջև վեճը տեղի է ունեցել հունիսի 23-ին: Զայրացած ռեփերը կահույք է կոտրել, որից հետո ոտքով հարվածել է աղջկան:
Տուժածի անունն ու սկանդալի պատճառը չեն հաղորդվում:
Ամերիկացի լրագրողները նշում են, որ նրանք արդեն 3 տարի է՝ միասին են:









































