Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Սարգսյանին պահող մտորումները

Սերժ Սարգսյանը կարծես թե որոշել է ներիշխանական կրակը բորբոքել փուլերով: Նախ` նա թույլ տվեց, որ Վերահսկիչ պալատի հաշվետվությունը հնչի և դառնա խորհրդարանական բուռն քննարկումների և ներիշխանական հարձակումների պատճառ: Հետո` հունիսի 29-ին, արեց հայտնի հայտարարությունները, որից հետո Սերժ Սարգսյանը հետևում է ներիշխանական հարձակումների երկրորդ մասին, այս անգամ կառավարության կատարմամբ, որն անցել է ՎՊ-ի հանդեպ հակագրոհների:

Երեկ Հայաստանում կարծեք թե հայտարարված էր նախարարների օր, այսպես ասած` յուրատեսակ նախարարոց, որի ընթացքում գրեթե բոլոր նախարարները իրենց պարտքն էին համարում հերքել Վերահսկիչ պալատին, ինչպես հրահանգել էր Սերժ Սարգսյանը: Ամենայն հավանականությամբ, Սերժ Սարգսյանն այս պարտիան կընդհատի արդեն ՀՀԿ գործկոմի նիստով, որի մասին խոստացել է դեռևս հունիսի 29-ին, և ակնարկել, որ լուրջ խոսակցություն է ունենալու խորհրդարանական մեծամասնության հետ: Ամենայն հավանականությամբ, այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը կամփոփի այս պարտիայի արդյունքները և կտա նորի մեկնարկ: Հետո էլի մի քիչ դադար կվերցնի, մինչև ներիշխանական կրքերը կրկին կթեժանան, ու կրկին անգամ կորոշի միջամտել ու շտկումներ մտցնել ուժերի բալանսում:

Այս մարտավարությունն արդեն վաղուց երևակված մարտավարություն է, որ կիրառում է Սարգսյանը, և որը արդեն պարզ է բոլորին ինչպես ցերեկվա լույսը՝ նա կառավարում է շահերի բախում առաջացնելով: Սակայն հատկանշականն այն է, որ այս ամենով հանդերձ ոչ ոք չի կարողանում դուրս գալ նրա թելադրած այս խաղից, և հայտնվելով ծուղակում` կա՛մ տեղիք են տալիս այդ շահերի բախումներին, կա՛մ էլ լուռ դիտորդի կարգավիճակով հետևում են զարգացումներին և իրենք իրենց հույս տալիս, որ Սերժ Սարգսյանը չի դիմանա: Իսկ Սարգսյանին էլ անհրաժեշտ է հենց այդ, որ իր մասին մտածեն, որ չի դիմանա:

Դա բթացնում է հանրության զգոնությունը, թուլացնում է հանրության կենտրոնացման հավանականությունը, ինչը Սարգսյանի համար կարևոր նպատակ է, որովհետև եթե լինի հասարակական մոբիլիզացիա որևէ հարցի շուրջ, ապա Սարգսյանը կարող է և իսկապես չդիմանալ: Սակայն, եթե հասարակությանը համոզում են, որ նա չի դիմանա, և բոլորը սպասում են, որ ուր որ է ամեն ինչ ինքն իրեն կբերի Սերժ Սարգսյանի անկումին և պաշտոնանկությանը, նա դրանով իրեն էլ ավելի ապահով է զգում՝ թող մտածեն, որ նա շատ շուտով տեղի է տալու, միայն թե թող ոչ մի հասարակական-քաղաքական լուրջ նախաձեռնություն չլինի, որը կարող է ծանր հարցեր տալ և հարցադրումներ անել, ինչի պատասխանը իշխանություններից ոչ ոք չունի:

Եվ ժամանակ առ ժամանակ այս տրամաբանության շրջանակում էլ Սերժ Սարգսյանը թեժացնում է ներիշխանական թոհուբոհը` կարծես հավաստելով, ապացույցներ ներկայացնելով, որ չի տիրապետում իրավիճակին, և այն դարձել է անկառավարելի իր համար, ու պետք չէ ոչինչ անել, այլ մի քիչ սպասել ու համբերել, և Սերժ Սարգսյանն ինքն իրեն հրաժարական կտա: Եվ այդպես ինքն իրեն Սերժ Սարգսյանը պահում է ջրի երեսին արդեն վեցերորդ տարին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում