Եգիպտոսի բանակի զինվորական հրամանատարության ներկայացուցիչները պաշտոնապես հաստատել են, որ նախագահի պաշտոնից հեռացված Մուհամմադ Մուրսին գտնվում է տնային կալանքի տակ՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
Ավելի վաղ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչը հայտարարել էր, որ Մուրսիին տեղափոխել են պաշտպանության նախարարության շենք:
Եգիպտոսի Զինված ուժերի հրամանատարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերով՝ Մուրսին ձերբակալվել է իր դեմ հավանական մեղադրանքների ներկայացման կապակցությամբ:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Եգիպտոսի բանակը իշխանությունից հեռացրել է իսլամիստ նախագահին՝ ժամանակավորապես դադարեցնելով Սահմանադրության գործողությունը, իսկ Սահմանադրական դատարանի ղեկավար Ադլի Մանսուրը ստանձնել է պետության ղեկավարի պարտականությունները անցումային ժամանակաշրջանում:







































