Ճապոնիայի՝ Միջուկային հարցերի կարգավորման հանձնաժողովը հաստատել է երկրի տարածքում ներկայում գործող միակ երկու միջուկային ռեակտորների անվտանգությունը: Այս մասին հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ «Օի» ատոմային էլեկտրակայանի №3 և №4 ռեակտորները կարող են շարունակել աշխատանքը մինչև տեխնիկական վիճակի հաջորդ պլանային ստուգումը, որը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին:
Հանձնաժողովն ուսումնասիրություններն անցկացրել է՝ համապատասխան անվտանգության նոր նորմերի, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ երկուշաբթի:
Ճապոնիայի շատ բնակիչներ պնդում են, որ «Ֆուկուսիմա» ԱԷԿ-ի վթարից հետո երկիրը պետք է ամբողջովին հրաժարվի միջուկային էներգետիկայից:









































