21-րդ դարի սկզբին ջերմաստիճանն ավելի շատ ռեկորդներ է սահմանել, քան նախորդ տասնամյակների ընթացքում: Այդ մասին հաղորդել է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազամակերպությունը:
Զեկույցում նշվում է, որ նոր դարի առաջին տասը տարին ամենատաքն են եղել՝ 1850 թվականից իրականացվող հետազոտության ընթացքում:
Վերջին շրջանում նաև ավելացել են գերտաքացումից մահացության դեպքերը:
Օդերևութաբանները զգուշացնում են, որ Կալիֆոռնիայի Մահվան հովտում հնարավոր է գրանցվի պատմության մեջ ամենաբարձր ջերմաստիճանը:
Բացի այդ, 21-րդ դարի առաջին տասնամյակը երկրորդ տեղն է զբաղեցնում խոնավության մակարդակով՝ 1901-ից ի վեր: Սակայն շնորհիվ տեղեկատվության ոլորտի զարգացման՝ ջրհեղեղների զոհերի թիվը նվազել է:
ՄԱԿ-ը համարում է, որ հարկավոր է անընդհատ զարգացնել նախազգուշացման համակարգերը, քանի որ մոլորակի կլիման շարունակում է փոխվել:









































