Ժոզեֆինա տատիկը իր պատկառելի տարիքում մտածում է քաղաքական կարիերայի մասին: Նա պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Կունտիս գյուղի խորհրդի ընտրությունների ժամանակ, որը գտնվում է Իսպանիայի հյուսիարևմտյան մասում: Ժոզեֆինա տատիկը առաջադրվելու է Սոցիալիստական կուսակցության կողմից:
Ժոզեֆինա Վալյավերդեն ծնվել է 1910թ. նոյեմբերի 19-ին և այս տարի կնշի իր 101-ամյակը: Չնայած այս տարիքին, նա շատ ակտիվ է և մեծ ոգևորությամբ է մասնակցում նախընտրական քարոզարշավին` շռայլելով բազմաթիվ նախընտրական խոստումներ: Ժոզեֆինա տատիկին իր աջակցության մասին է հայտնել նույնիսկ Իսպանիայի պաշտպանության կին նախարար Կարմե Չակոն:
Հայտնի է, որ տատիկն ունի 3 ծոռ, և նույնսիկ 1 ծոռի երեխա, որոնք պնդում են, որ իրենց տատիկը միշտ սոցիալիստ է եղել և հետաքրքրվել քաղաքականությամբ: Այս մասին հաղորդում է իսպանական El Mundo-ն: