Հուլիսի 3-ին, ժամը 21.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի 9-րդ շենքի թիվ 8 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են,որ ժամը 21.48-ին հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և խոհանոցի հատակին հայտնաբերել են 1936 թ. ծնված Մարտիրոս Բունիաթյանի դին:










































