Ժանետ Գրիֆիթն այնքան շատ է կրիկետ սիրում, որ նույնիսկ վիրահատությունը նրան չի ստիպել բաց թողնել Պակիստանի և Հարավային Աֆրիկայի հավաքականների հանդիպումը: Կինը iPAD-ով դիտել է խաղի ուղիղ հեռարձակումը… իրեն վիրահատելու ընթացքում։
Կոնքազդրային հոդի փոփոխությունը ծանր վիրահատություն է համարվում և սովորաբար անց է կացվում ընդհանուր անզգայացմամբ, բայց 68-ամյա Ժանետը նախընտրել է վիրահատության ժամանակ չքնել:
«Ես գիտեի որ գործընթացը շատ աղմկոտ է լինելու, բայց խնդրեցի բժիշկներին թույլ տալ խաղը ռադիոյով լսել, սակայն բժիշկս ինձ իր iPAD-ն առաջարկեց, որ ես կարողանամ այն դիտել: Ես լսում էի հարվածների ձայնը, բայց պատրաստ էին դրան: Դրա հետ մեկտեղ, ես ոչ մի ցավ չեմ զգացել»,- պատմել է սպորտի մեծ երկրպագուն:
Միակ բանը, որի համար կինը զղջում է, այն է, որ վիրահատությունն ավելի շուտ է ավարտվել, քան խաղը, և ինքը չի հասցրել մինչև վերջ դիտել այն:














































