2014-2020 թթ. համար եվրոպական բյուջեի 960 մլրդ եվրո կազմող նախագիծը կրկնակի հաստատված է ԵՄ խորհրդարանականների մեծամասնության կողմից։ Քվեարկությունը կայացել է այսօր Ստրասբուրգում տեղի ունեցած նիստում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախագծին կողմ է քվերակել 474 պատգամավոր, դեմ՝ 193, 42-ը ձեռնպահ են մնացել:









































