Ճապոնիայի իշխանություններն անհանգստություն են հայտնել այն տեղեկատվության առնչությամբ, որ Չինաստանը գազ արտահանող հարթակ է կառուցում Արևելաչինական ծովում: Ըստ Ճապոնիայի տվյալների՝ օբյեկտը կառուցվում է Ճապոնիայի մենաշնորհային տնտեսական գոտու հետ սահմանից 26 կմ հեռավորության վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է Interfax-ը, չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
«Մեր դիրքորոշումը նույնն է մնում: Մենք չենք կարող ընդունել Չինաստանի միակողմանի զարգացումը մի տարածաշրջանում, որտեղ բախվում են ճապոնական և չինական հավակնությունները այն դեպքում, երբ Արևելաչինական ծովում տարածքային սահմանափակումները դեռևս անորոշ են»,- ասել է ճապոնացի պաշտոնյան:
«Մենք դիվանագիտական խողովակներով հայտնել ենք նրանց, որ չենք ընդունի դա»,- հավելել է նա:
Պեկինում էլ, իրենց հերթին հայտարարել են, որ Չինաստանը չի կարող կիսել Տոկիոյի անհանգստությունը: ՉԺՀ ԱԳՆ ներկայացուցիչ Խուա Չունյինը հայտնել է, որ իրենց երկիրը վերոնշյալ օբյեկտը կառուցում է Չինաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքում:









































