Լոխ-Նեսի հայտնի հրեշը սոսկ առասպել չէ՝ վստահ է իտալացի երկրաբան Լուիջի Պիկարդին, ով հանդես է եկել առեղծվածային երևույթի գիտական պարզաբանմամբ: Գիտնականը «հրեշի» հայտնվելը կապում է շոտլանդական Լոխ-Նես լճի շրջանում սեյսմիկ ակտիվությամբ:
Նրա կարծիքով՝ երկրաշարժի հետևանքով կարող էին ջրի մակերևույթ դուրս գա պղպջակներ, որոնք պատահական ականատեսները ընկալել են որպես ստորջրյա հրեշ: Իտալացու տեսության մասին հայտնում է La Repubblica-ն:
Պիկարդին նաև բացատրել է, որ լիճը գտնվում է Գրեյթ Գլեն տեկտոնիկ ճեղքվածքի վրա: Նա կարծում է, որ դրա հետևանքով կարող էին տարաբնույթ էֆեկտներ արտացոլվել ջրի մակերևույթին: Նա վստահ է, որ ճեղքվածքը բավականին ակտիվ է:











































