Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Սանկտ Պետերբուրգում կկառուցվի «Երևան» առևտրի տուն

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում Երևանի օրերի պաշտոնական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Իգոր Գոլիկովի մասնակցությամբ կայացել է Սանկտ Պետերբուրգում «Առևտրի տուն «Երևան»» առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի արարողությունը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկաներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու քաղաքների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն էլ ներդրումային ծրագրերի իրականացումն է: Այս համատեքստում է նաև Սանկտ Պետերբուրգում «Երևան» առևտրի տան կառուցումը. «Այսպիսով, Սանկտ Պետերբուրգում կունենանք ևս մեկ ճարտարապետական շինություն, որն իր բնույթով կլինի հայերին, Հայաստանը և Երևանը խորհրդանշող յուրօրինակ կառույց: Մեր համագործակցության շրջանակում առաջիկայում «Սանկտ Պետերբուրգ» հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով Երևանում նույնպես տարածք կտրամադրվի, որն իր հերթին կդառնա ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի յուրովի ներկայությունը Հայաստանի մայրաքաղաքում: Ես համոզված եմ, որ այս երկու կառույցները ևս մեկ խթան կհանդիսանան ինչպես երկու քաղաքների, այնպես էլ երկու ժողովուրդների անկեղծ բարեկամության էլ ավելի ամրապնդման համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետը կառուցվելիք շենքի հիմքում տեղադրել են առևտրա-հյուրանոցային համալիրի հիմնարկեքի առիթով Երևանի քաղաքապետի և Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ սերունդներին ուղղված համատեղ խորհրդանշական ուղերձը, որում Տարոն Մարգարյանն ու Գեորգի Պոլտավչենկոն վստահություն էին հայտնել, որ «Երևան» առևտրի տունն իր ուրույն դերակատարումը կունենա երկու քաղաքների միջև ջերմ ու բարեկամական կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:

Սույն համալիրի կառուցումն, ի դեպ, իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և Սանկտ Պետերբուրգի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար ոլորտներում 2011-2014թթ. համագործակցության ծրագրի շրջանակում:

Որպես ծրագրի շարունակականության ապահովում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Սանկտ Պետերբուրգի Նևսկի շրջանում ավելի ուշ կառուցել նաև 24-հարկանի բազմաֆունկցիոնալ համալիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում