«Իրանն ու Թուրքիան կարող են դառնալ ատոմային զինաթափման առաջամարտիկներ»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթաքին Թեհրանում թուրքական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի հետ հանդիպմանը: «Թուրքիան իրականացնում է իր սեփական քաղաքականությունը՝ հաշվի առնելով Իրանի շահերը և ապահովելով անվտանգությունը տարածաշրջանում»,- ի պատասխան ասել է Մերջանը: Նա նաև հավելել է, թե Անկարան բազմիցս է շեշտել աշխարհում ատոմային զինաթափման անհրաժեշտության մասին: